Էկոկաթ ընկերությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Պրոդէքսպո 2019 ցուցահանդեսին

19.02.2019

2019թ. փետրվարի 11-15-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային 26-րդ ցուցահանդեսը: Ռուսաստանում և առհասարակ արևելյան Եվրոպայում ամենախոշորը համարվող այս հեղինակավոր ցուցահանդեսին մասնակվում էին 69 երկրներից 2442 ընկերություններ: Էկոկաթ ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրեց հայրենական արտադրության պանիրների լայն ու յուրահատուկ տեսականի: Իր համային, որակական առանձնահատկություններով, գրավիչ փաթեթավորմամբ մեր պանիրները առանձնահատուկ ուշադրության էին արժանանում ցուցահանդեսի բազմազգ մասնակիցների և գործարար հանրության կողմից: Այդ մասին են վկայում ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում մեր տաղավարում չպակասող հերթերն, համտեսողների գոհունակ ժպիտներն ու բարձր գնահատականները: