ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Էկոկաթ ընկերություն

04.08.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային այցով Էկոկաթ ընկերությունում էին: Նրանք ծանոթացան գործարանի աշխատանքին, արտադրվող պանիրների տեսականուն: Ընկերության տնօրեն Արթուր Մովսիսյանը հյուրերին ներկայացրեց կազմակերպության հիմնական ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը: