Էկոկաթ ընկերության թիմը Եվրոպական ներդրումային բանկի միջոցառման հատուկ հյուր

18.11.2016

Նոյեմբերի 18-ին Էկոկաթ կազմակերպության ներկայացուցիչները հրավիրված էին մասնակցելու Եվրոպական ներդրումային բանկի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում քննարկվեցին փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նախադրյալներն ու աջակցության ծրագրերի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին Էկոկաթ ընկերության հաջողությունները ԵՆԲ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև քննարկվեցին զարգացման հեռանկարային ուղիները: