Տեսակներ
Յուղի զանգվածային մասը չոր նյութում
47%
Խոնավություն
48-50%
Աղի ծավալ
3.5-5%
Պահպանման ժամկետ
6 ամիս
Ազգային պանիր, որը հասունանում և պահվում է աղաջրում: Կովի կաթից ստացված պանիրին ունի տարբեր ձևի և մեծության բազմաթիվ անցքերով ու դատարկություններով փափուկ կազմություն: Պանրի գույնը տատանվում է սպիտակից բաց դեղին: Հասունացած պանիրն առանձնանում է արտահայտված սուր-աղի համով և յուրահատուկ հոտով: Պանիրն հասունանում է երկու ամսվա ընթացքում, իրացվում է աղաջրով կամ վակուումային պոլիմերային թաղանթի մեջ փաթեթավորված:
Ախորժաբեր է, օգտագործվում է որպես նախուտեստ:
- Պահել 00C-60C և 80% ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում:
- Սննդային արժեքը 100գ-ում՝ սպիտակուցներ՝ 20գ., ճարպեր՝ 24գ., էներգետիկ արժեքը՝ 296կկալ/1239կՋ
Փաթեթավորում:
- Ամբողջական գլուխ 4.0-4.5 կգ պոլիմերային տոպրակով փաթեթավորված
- Կտորներով 500-550գ. վակուումային փաթեթավորմամբ
Բաղադրությունը՝ պաստերիզացված կովի անարատ կաթ՝ 100%, կալցիումի քլորիդ, բակտերիալ մերան, շրդանաֆերմենտ, թարխուն, աղ: