Պատմություն
«Արաքս-2» արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է 1996թ. Արթուր Մովսիսյանի կողմից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում: 2005-ից մասնագիտացել է պանրի արտադրության մեջ՝ սպառողին ներկայանալով Էկոկաթ, իսկ 2017թ. նաև Սանտոլինա ապրանքանիշներով: Էկոկաթը ներկայացնում է ալպիական գոտու բարձրորակ կաթից պատրաստված պանիրների լայն ընտրանի:
Պանրարտադրության մեջ Էկոկաթը կիրառել է ավանդականի ու նորի անզուգական համադրություն: Այս ապրանքանիշի պանիրները ստեղծվում են լավագույն հումքի օգտագործմամբ, ժամանակակից սարքավորումների կիրառման և որակյալ ու սրտացավ աշխատակիցների շնորհիվ, մեծագույն ուշադրություն դարձնելով արտադրական յուրաքանչյուր գործընթացին:
Այն զբաղեցնում է առաջատար դիրք հայաստանյան պանրի արտադրության շուկայում: Ընկերության արտադրած պանիրները սպառողի կողմից մշտապես արժանանում են բարձր գնահատականի շնորհիվ իրենց կայուն և բարձր որակի, մշտապես տարբերվող և նորարարական տեսականու:
Առաքելություն
Մենք առաջարկում ենք անարատ կաթնամթերք աշխարհի յուրաքանչյուր սպառողի համար, ով կարևորում է առողջ և անվտանգ սնունդ: Լինելով նորարար մեր կողմից կիրառվող տեխնոլոգիաների և առաջարկվող ապրանքատեսակների մեջ՝ մեր աշխատանքով մենք նպաստում ենք մեր համայնքի և ողջ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր սահմանամերձ բնակավայրերում: Եվ այդ ամենը մենք իրագործում ենք ազնվորեն, բարեխղճորեն՝ կրելով պատասխանատվություն շրջակա աշխարհի՝ մարդկանց, կենդանիների և բնության հանդեպ:
Պատասխանատվություն
Առողջ Սնունդ
Անվտանգ ու որակյալ արտադրանք առաջարկելը մեր առաջնահերթությունն է: Ավելին, մենք ջանում ենք ներկայացնել այնպիսի արտադրանք, որ կհամապատասխանի սպառողների պահանջներին և կօգնի նրանց ձևավորել առողջ ապրելակերպ:
Կաթի կայուն արտադրություն
Մենք ձգտում ենք առավել որակյալ սննդի արտադրության, ավելի շատ մարդկանց համար՝ ավելի քիչ ազդեցություն թողնելով շրջակա միջավայրի վրա: Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում կենդանիների բարեկեցության մակարդակի բարձրացման և նրանց կյանքի տևողության երկարացման ուղղությամբ:
Պատասխանատու ենք գործնական հարաբերություններում
Շնորհիվ մեր արտադրության, մենք զգալիորեն լուծել ենք տարածաշրջանում առկա գործազրկության խնդիրը՝ ապահովելով աշխատատեղեր և խթանելով երկրի տնտեսական աճին: Մեզ համար մեր գործնական կապերը անհատների ու կազմակերպությունների հետ շատ թանկ են, ուստի անկախ հարաբերության բնույթից, մենք հաստատում և պահպանում ենք փոխադարձ հարգանք
Ռազմավարություն
Էկոկաթ ընկերության ռազմավարությունը ներառում է հետևյալ ուղղությունները.
- արտադրանքի որակի շարունակական բարձրացում,
- ավանդական տեխնոլոգիաների պահպանում և նորացում,
- հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացում,
- արտադրանքի սպառման աշխարհագրության ընդլայնում,
- մթերման ծավալների ընդլայնում,
- մանր և միջին ֆերմերային տնտեսություններին աջակցում կաթի արտադրության մասնագիտացման մեջ,
- տարածաշրջանի տնտեսական զարգացմանն աջակցում՝ ուղղված արտագաղթի կանխմանը, աղքատության ծավալների կրճատմանը:
Համագործակցություն
Էկոկաթ ընկերությունը շարունակաբար համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ:







Սննդի անվտանգությունը
Մենք վստահ ենք, որ դուք կնախընտրեք մեր արտադրանքը, եթե այն պահպանի իր կայուն որակը, համային հատկանիշները և նպաստի ձեր առողջության պահպանմանը:
Մեր գործարանում կաթնամթերքը արտադրվում է սննդի անվտանգության ամենաբարձր մակարդակով: Բոլոր արտադրատեսակները համապատասխանում եմ սննդի որակի և անվտագության չափանիշներին:
Ընկերությունը հավատում է, որ սննդի որակի և անվտանգության վերահսկողսւթյունը Էկոկաթ ընկերության յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունն է և կախված է իրենց աշխատանքը կատարելուց և շահառուների հետ հարաբերություններից: Սննդի անվտանգությունը` հումքի, արտադրման, փաթեթավորման, պահպանման և ապրանքների փոխադրման հետ անմիջականորեն առնչվող բոլոր աշխատակիցների պատասխանատվությունն է:
Պանրի նշանակությունը
Անկասկած, պանիրը չափազանց համեղ, սննդարար, օգտակար և ամենակարևորը լիարժեք սննդամթերք է: Այն ունի համային լավ հատկություններ, ախորժաբեր է, դյուրամարս, հեշտությամբ է յուրացվում, հետևաբար, բարերար ազդեցութուն է թողնում մարսողության վրա:
Սպիտակուցներից բացի, ոչ մի այլ սննդամթերք այդքան շատ կալցիում չի պարունակում, որքան պանիրը: Ի դեպ, մարդու օրգանիզմի համար անչափ կարևոր այդ էլեմենտը պանրի մեջ առավել դյուրամարս տեսքով է, քանի որ միացված է սպիտակուցի և ֆոսֆորի հետ: